Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատանի ֆուտբոլիստները ուսհավաք կանցկացնեն

Սպորտ
c808493981344a402990f807323446c1

Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականները կարճատեւ ուսհավաք կանցկացնեն Երեւանում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանին սեպտեմբերի 15-18-ը մարզումներ կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 18-ին մեր ընտրանին ընկերական խաղում ուժերը կչափի «Փյունիկ-2»-ի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ուսհավաքին հրավիրել է 20 ֆուտբոլիստ:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ պարապմունքներ կանցկացնի սեպտեմբերի 15-ին եւ 16-ին: Նա հավաքին ընդգրկել է 24 ֆուտբոլիստ:

Նշենք, որ մեր պատանեկան հավաքականները պատրաստվում են 2014 թ Եվրոպայի պատանեկան առաջնությունների որակավորման առաջին փուլի մրցաշարերին, որոնցից մեկը կանցկացվի Երեւանում, հոկտեմբերի 23-30-ը: