Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից՝ երեք մասնակից

Սպորտ
020f6f79c4dbbb98685ddd456a8b368a

Թուրքիայի Կոչաելի քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Տղաների մրցաշարում Հայաստանից հանդես կգան գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Վահե Բաղդասարյանը, աղջիկներից` ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը:

Առաջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կմրցի ինդոնեզացի շախմատիստ Ալի Մուհամեդ Լութֆիի հետ, իսկ Վահե Բաղդասարյանը` հարավաֆրիկացի Կրեյգ Բորնհեյմի հետ:

Մարիա Գեւորգյանը նույնպես սեւերով ուժերը կչափի Թուրքիայի ներկայացուցիչ Բուսրա Սոյդանի հետ:

Նշենք, որ առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 118 շախմատիստ եւ 77 շախմատիստուհի, որոնք շվեյցարական մրցակարգով, 13 տուրում կորոշեն աշխարհի մինչեւ 20 տարեկան լավագույն շախմատիստին եւ շախմատիստուհուն: