A
A
Ֆուտբոլային սկանդալ նաեւ Սլովակիայում
Սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել է 7 ֆուտբոլիստի, որոնք մեղադրվում են պայմանավորված խաղերին մասնակցելու համար:
Նրանցից 4-ը «Դունայսկա Ստրեդա» թիմի խաղացողներ են, որոնք ժամանակին հանդես են եկել չեխական ակումբներում: Ինչպես արդեն նշել ենք, Չեխիայում նույնպես ձերբակալվել են ֆուտբոլիստներ եւ ՖՖ ներկայացուցիչներ, որոնք նույնպես մեղադրվում են պայմանավորված
խաղեր կազմակերպելու մեջ:
Ոստիկանության ունեցած տվյալներով՝ ֆուտբոլիստները մեկ խաղի համար վերցրել են 2000- 60000 եվրո, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 210.000: