Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Ամիրաղյանը կպայքարի գլխավոր մրցանակի համար

Սպորտ
84a554790a7eedea85567986ef382cb6

Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կպայքարի Թուրքայի Տրապիզոն քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի գլխավոր մրցանակներից մեկի համար:

Մեր 19-ամյա թենիսիստուհին զուգախաղերում սլովենուհի Դալիլա Յակուպովիչի հետ հաջողությամբ հաղթահարել է նախնական արգելքները եւ մտել է եզրափակիչ:

Այստեղ Ամիրաղյան/Յակուպովիչ զույգը կմրցի մրցաշարի առաջատարներ Օքսանա Կալաշնիկովա (Վրաստան) - Ալեքսանդրա Կրունիչ (Սերբիա) երկյակի հետ: