Ինքնասպան եղած կինը բնակարանը թողել է Գյումրու քաղաքապետարանին (տեսանյութ)
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանյան խճուղու թիվ 143 ա շենքի 57 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են եղել նաև Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցները: Պարզվել է, որ 1938 թվականին ծնված Լյուբով Հակոբի Դելոյանը ինքնասպան է եղել խոհանոցում գազի խողովակից պարանով կախվելու միջոցով: Նա միայնակ է ապրել: Եղել է ամուսնալուծված:
Վերջին ամիսներին գանգատվել է առողջությունից: Կինը թողել է գրություն համաձայն որի իր մահվան մեջ ոչ մեկին մեղադրել պետք չէ: Հիշյալ գրությամբ, նա իր մեկ սենյականոց բնակարանը հանձնել է Գյումրու քաղաքապետարանին: Դեպքով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Աղասի Իսահակյանը:
Դիտեք տեսանյութը: