Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեյլը դեռ զիջում է Ռոնալդուին

Սպորտ
b809d4cca221ca915b901c2eff403d7a

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը դեռեւս համաշխարհային աստղ չէ:
Անգլիական «Դեյլի Մեյլ» թերթը նման եզրակացության է հանգել այն բանից հետո, երբ ուելսցի կիսապաշտպանն առաջին անգամ հանդիպել է իր թիմակից Քրիշտիանո Ռոնալդուի հետ:

Պարզվում է, որ Գարեթ Բեյլն իր հագուկապի վրա ծախսած գումարով (902 ֆունթ ստեռլինգ) բավականին զիջում է պորտուգալացի հարձակվողին (12.192): Մասնավորապես` Ռոնալդուն միշտ ակնոց եւ ժամացույց է կրում, որոնք միասին արժեն 11.112 ֆունթ, իսկ Բեյլը դեռ նման սովորություն չունի:

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» ուելսցի ֆուտբոլիստին գնել է 100 մլն եվրոյով, իսկ Ռոնալդուին` 91-ով: