Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է կիրառել քիմիական զենքը

Քաղաքականություն
0fa30ad1eb3f5e17703047b13679360c

Քիմիական զենքի կիրառումը Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորումը տանում է դեպի փակուղի, եւ այլեւս չկան նախադրյալներ, որ հակամարտությունը ընթանա խաղաղ ճանապարհով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գեւորգյանը։


Իսկ մյուս բանախոսը` արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ ավելացրեց, թե սիրիական քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնելու Ռուսաստանի առաջարկությունը, եթե ամբողջական նայում ենք, միակողմանի է, եւ դեռեւս պարզ չէ, թե ով է կիրառել այդ զենքը:

«Կարծիքները գրեթե կիսվում են. մի մասը ասում է, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, մի մասը իշխանության, իսկ այստեղ նախաձեռնությունը ուղղված է սիրիական վարչակարգին, հավասարակշռված կլիներ, եթե ուղղված լիներ հակամարտության բոլոր կողմերին»,- նշեց նա։

Արաբագետը նաեւ ավելացրեց, որ եթե Սիրիան թիրախային հարվածներին փորձեր պատասխանել, ապա տարածաշրջանային պատերազմն անխուսափելի կլիներ, եւ եթե լինում է ռազմական հարված, ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։

Նրա խոսքերով՝ ներկայումս հանգիստ իրավիճակ է, որը սակայն կախված է առաջիկա զարգացումներից։