«Դատական համակարգը վատ է աշխատում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատական համակարգը վատ է աշխատում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել փաստաբանների պալատի անդամ, պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը: Ըստ նրա` համակարգում պետք է իրականացվեն լրջագույն բարեփոխումներ, որոնք նա ընդգրկել է իր նախընտրական ծրագրում:
Պարոն Աթանեսյանը վերջերս բարձրաձայնել էր պալատում ֆինանսական չարաշահումների մասին: Նա խոսեց այս խնդրից և անդրադարձավ պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից իրեն «Բրուտոս» անվանելու փաստին` ասելով հետևյալը. «Որ մեկին Բրուտոս անվանես, ինքդ պիտի Հուլիոս Կեսար լինես, իսկ նրան կարելի է արձագանքել «ծերուկն անտանելի է դարձել» արտահայտությամբ»:
Ասուլիսի մյուս բանախոսը` Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը խոսեց ոլորտում առկա մյուս խնդիրներից, ինչպես նաև անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և թիկնապահի ազատ արձակման մասին որոշմանը:
Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին: Թեկնածուները երեքն են՝ Արա Զոհրաբյան, Կրոմվել Գրիգորյան և Տիգրան Աթանեսյան: