Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրի վարչապետն իր ինքնուրույն կարծիքն ունի

Քաղաքականություն
aa7c09ba5f1c41669fec1b9a15d2c9d0

«Եզակի հանրապետական է, որ իմ երկրի քանդելուն մասնակից չի եղել, այ դրա համար էլ պատգամավոր չէ, այ եթե պատգամավոր լիներ, առաջին տասնյակում կլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Եղիազարյանը ՀՀԿ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի մասին:

22-ամյա անկախ Հայաստանի քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներից առաջինը ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը համարում է մեր անկախությունը և գտնում է, որ տնտեսական ու քաղաքական խնդիրները անկախության կայացման գործընթաց է: Իսկ ի տարբերություն նրա, Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են , որ մենք կորցնենք մեր անկախությունը:

Նրանց կարծիքները տարբեր են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ, հատկապես մաքսային միության հետ կապված:

«Վարչապետ կոչվածը 5 օր առաջ հայտարարեց, որ մարդ առնվազն պետք է անգիտակից լինի, որ չունենալով տվյալ երկրի հետ սահմանԵղիազարյանը մտնի մաքսային համագործակցության,իսկ նախագահը 56 օր հետո հայտարարեց իր մաքսային միությանն անդամակցելու մասին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Ի պատասխան նրա՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե շատ լավ է, որ երկրի վարչապետն իր ինքնուրույն կարծիքն ունի: