Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը լուծեց իր իշխանությունը պահելու խնդիրը »

Քաղաքականություն
1a2aa7cce8865a35860f87b499ff974d

«Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չարեց»,-անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությանը` նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա խոստովանեց, որ արդեն մեկ ամիս առաջ ինքը կանխատեսում էր նման հանգուցալուծում, քանի որ մենք արդեն մայիս ամսից կանգնած էինք «կամ- կամ»-ի առաջ:

«Մենք «և-և»-ի շանս ունեինք փետրվար- ապրիլ ամիսներին, բայց մեր քաղաքական ուժերի մեղավորության պատճառով կորցրեցինք»,-մեկնաբանում է քաղաքագետը:

«Նախագահական ընտրություններից սկսած ոչ մի քաղաքական ուժ իրեն նեղություն չտվեց ամբիոններից խոսել այս խնդրի մասին, ու հիմա էլ այնպիսի կեցվածք ունեն, կարծես ոչինչ էլ չի եղել»,- հավելում է նա:

Պարոն Հովհաննիսյանը նկատում է. «Սերժ Սարգսյանը կրկին իր շախմատը խաղաց: Նա ոչ ռուսամետ է, ոչ էլ արևմտամետ, նա իշխանամետ է, և դա չի էլ թաքցնում:Սերժ Սարգսյանը լուծեց իր իշխանությունը պահելու խնդիրը»,-եզրափակեց նա: