Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ սկանդալ չեխական ֆուտբոլում

Սպորտ
c690851695fa45b50eae94998ceb795d

Չեխիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնք երկրի ազգային հավաքականի հետ ինքնաթիռով վերադառնալիս են եղել Իտալիայի ընտրանու հետ խաղից:
Ինչպես տեղեկացնում է sport.cz կայքը, նրանց մեջ չկան ֆուտբոլիստներ, այլ հիմնականում ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ են:

Ըստ լրատվամիջոցի՝ ձերբակալվածները կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:

Մինչ այդ ձերբակալվել էին նաեւ Չեխիայի տարբեր լիգաներում հանդես եկող տասնյակ ֆուտբոլիստներ, որոնք կասկածվում են խաղադրույքներ կատարելու եւ անլեգալ գումարներ վաստակելու մեջ:

Հիշեցնենք, որ Չեխիայի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ հանդես է գալիս 2014 թ աշխարհի առաջնության ընտրական նույն խմբում: