A
A
Լեւոն Արոնյանը 3-րդն է
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը դեռեւս հաղթանակ չի տարել ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում:
Առաջին շրջանի ավարտից հետո մեր գրոսմայստերը 3 հնարավորից վաստակել է 1 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը: Վերջին պարտիայում նա սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ամերիկացի գրոսմայստեր Գատա Կամսկու հետ:
Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է ամերիկացի մեկ այլ շախմատիստ Հիկարու Նակամուրան: Նրան հաջորդում է աշխարհի առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենը, որն ունի 2 միավոր:
Այսօր ընդմիջում է հայտարարված մրցաշարում, իսկ վաղը Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի միանձնյա առաջատար Նակամուրայի հետ: