Մեծ հոկեյ Երեւանում
Սեպտեմբերի 19-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ռուսական «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» տափօղակով հոկեյի թիմերի ցուցադրական հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, «Հոկեյի լեգենդներ» ակումբի անդամները, գնահատելով հոկեյի հայազգի առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի վաստակը, նրա տասներորդ խնկելի հիշատակին նվիրված միջոցառման նախաձեռնությամբ դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Հանդիպումը իրականացնում են ՀՀ նախագահի աշխատակազմը, կառավարությունը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ՌԴ Սահմանապահ վարչությունը, «ТЭН» ընկերության խումբը:
Սեպտեմբերի 18-ին հանրահայտ հոկեյիստները կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, նախաձեռնության հեղինակ Ալ. Գվոզդեւը եւ անվանի հոկեյիստ Ալ. Յակուշեւը հանդիպումից առաջ կզրուցեն լրագրողների հետ, իսկ 19:00-ին կսկսի «Հոկեյի լեգենդներ» - «Գրադ» հոկեյի մրցամարտը: