Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց Բախին

Սպորտ
73626dc25ea31be3bf50344abba88826

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Միջազգայի օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահին: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուշադրությամբ հետևում էր Բուենոս Այրեսում անցկացված ՄՕԿ-ի 125-րդ գագաթաժողովի աշխատանքներին: Վերջին օրը տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը: Ուրախ ենք, որ Դուք ձայների բացահայտ առավելությամբ հաղթեցիք եւ դարձաք միջազգային օլիմպիական կոմիտեի 9-րդ նախագահը:

Հավատում ենք, որ հաջողությամբ կղեկավարեք համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը, քանզի ունեք սպորտային փառավոր անցյալ, մարզական եւ աշխատանքային հարուստ փորձ»,- ասված է ուղերձում:

ՄՕԿ-ի վերջին գագաթաժողովում նախագահի 6 թեկնածուներից հաղթել է կոմիտեի փոխնախագահ, գերմանացի Թոմաս Բախը: