Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկտոր Կազիշվիլին գրավեց առաջին տեղը

Սպորտ
e860744a6cc8e5feabe49c77c4e765e9

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին ոսկե մեդալ նվաճեց Ֆրանսիայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում:
96 կգ քաշային կարգում մեր մարզիկը, հաղթահարելով նախնական փուլի երկու արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ պարտության մատնեց կանադացի Օտո Ռիլիին եւ գրավեց առաջին տեղը:
Հիշեցնենք, որ մինչ այդ ոսկե մեդալներ էին նվաճել ազատոճայիններ Օհան Գիքինյանը (55 կգ քաշային կարգ) եւ Նարեկ Սիրունյանը (66 կգ):
Սեղանի թենիսի մրցումներում Հայաստանը ներկայացնող Հասմիկ Խաչատրյանը եւ Համլետ Հակոբյանը չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները եւ դուրս մնացին պայքարից: