Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դեռեւս ֆավորիտ չէ

Սպորտ
b862316f32f3a1af5c210ebcb37f04ad

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում «Հրազդան» մարզադաշտում կընդունի Դանիայի թիմին:

Մեր ընտրանին, չնայած վերջին երկու խաղերում հաղթել է Դանիայի (4:0) եւ Չեխիայի (2:1) ուժեղ հավաքականներին, սակայն բուքմեյքերների կարծիքով դեռեւս հանդիպման ֆավորիտը չէ: Հայաստանի հաղթանակը նրանք գնահատել են 2,98 գործակից, իսկ դանիացիներինը` 2,42:
Բուքմեյքերները խաղի ամենահավանական արդյունք են համարում 1:1 հաշիվը (8,00 գործակից), ամենաանհավանականը` 3:0 (36,00):