A
A
Եվրոպայի երկու չեմպիոն
Հայաստանի պատանի ծանրորդները գերազանց ավարտեցին ելույթները Կլայպեդայում կայացած Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնություններում:
Մրցումների վերջին օրը մեր +94 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 367 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Նա լավագույնն էր նաեւ պոկում (167 կգ) եւ հրում (200 կգ) վարժություններում:
Մինչ այդ Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել 85 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը, որը երկամարտում ցույց էր տվել 249 կգ (109+140) արդյունք` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Նույն քաշում երկրորդ տեղը գրավել է Արսեն Մարտիրոսյանը՝ 242 կգ (108+134):
Մեր մարզիկ-մարզուհիները Կլայպեդայում ընդհանուր առմամբ նվաճեցին 9 մեդալ` 2 ոսկե, 4` արծաթ, 3` բրոնզ: