Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 արծաթե, 2 բրոնզե մեդալ

Սպորտ
5561ff62adbc7a7a43120c61e637a3bb

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հերթական մեդալները նվաճեց Կլայպեդայում տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մինչեւ 17 տարեկան ծանրորդների մրցումներում 62 կգ քաշային Էդմոն Բաղդասարյան երկամարտի 245 կգ արդյունքով 13 մասնակիցների մեջ զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա արծաթ մեդալի արժանացավ նաեւ պոկում վարժությունում:

Նույն քաշային Հենրիկ Խաչատրյանը իր թիմակցից ետ մնաց 3 կգ-ով եւ նվաճեց բրոնզե պարգեւ: Նա երրորդն էր նաեւ հրում վարժությունում:

Մեր 69 կգ քաշային ծանրորդ Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում ոսկե մեդալը զիջեց բուլղարացի Բոժիդար Անդրեեւին միայն անձնական քաշով: Հրում վարժությունում նա ցույց տվեց երկրորդ արդյունքը: Երկամարտի 285 կգ ցուցանիշով Ժորժ Եղիկյանը Հայաստանի համար նվաճեց երկրորդ լիարժեք արծաթե մեդալը: