Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են «Երեւանյան գավաթի» հաղթողները

Սպորտ
efbe8343181a1c0f1d7be73b7c4e4140

Երեւանի «Վահագն» թաղամասում անցկացվեց «Երեւանյան գավաթ» սիրողական հեծանվային սպորտի առաջին խաղարկությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, հայտ ներկայացրած 300-ից ավելի մասնակիցներից եզրափակիչ փուլ են մտել 70-ը, այդ թվում 10 աղջիկ:

Լեռնային 1500 մ հեծանվավազքում տղամարդկանցից հաղթեց Հակոբ Սահակյանը, իսկ աղջիկներից Սիրանուշ Բաղդասարյանը:

Նշենք, որ մրցաշարն անցկացրեց «Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան» (նախագահ Արման Անտոնյանը)` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու HOVNANIAN INTERNATIONAL ընկերության հետ համատեղ: