Վարդան Մինասյանը 26 ֆուտբոլիստ է հրավիրել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեխիա - Հայաստան եւ Հայաստան - Դանիա աշխարհի առաջնության ընտրական խաղերին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 26 ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մ., Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան), Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»)
Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (բոլորն էլ «Փյունիկ»), Լեւոն Հայրապետյան («Վիձեւ», Լեհաստան), Հրայր Մկոյան, Արթուր Ավագյան («Գանձասար»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):
Կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դ., Գերմանիա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Շախտյոր», Ղազախստան), Մարկոս Պիզզելլի («Կրասնոդար», Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ» Մ., Ռուսաստան), Դավիթ Հակոբյան, Կարեն Մուրադյան («Շիրակ»), Արտակ Դաշյան («Գանձասար»), Վարդգես Սաթումյան («Միկա»):
Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մ., Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Ուրալ», Ռուսաստան), Սարգիս Ադամյան («Հանզա», Գերմանիա):
Ալբանիայի խաղի համեմատ Վարդան Մինասյանը չի հրավիրել կիսապաշտպան Նորայր Ասլանյանին եւ հարձակվող Էդգար Մանուչարյանին: Ի դեպ, այս կազմի յուրահատկությունն այն է, որ թիմում դարպասապահներն ավելի շատ են, քան հարձակվողները (սովորաբար հակառակն է լինում):
Հայաստանի հավաքականը այդ խաղերին կսկսի պատրաստվել սեպտեմբերի 2-ից, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: