Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի ամենաերջանիկ մարդը

Սպորտ
54c2cc5144018cecefa13d61af1b1339

«Երբ ստացա աշխատանքի թույլտվության փաստաթուղթը, ես ինձ Եվրոպայի ամենաերջանիկ մարդն էի զգում: Նույնիսկ դրանից հետո կասկած կար, որ դեռ շարունակվում են բանակցությունները իմ տեղափոխության համար» - գերմանական հանրահայտ «Կիկեր» հանդեսին տված հարցազրույցում նշել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը անդրադարձել է նաեւ Բունդեսլիգայի իր նորամուտին, որը նույն հանդեսը ցածր է գնահատել:

«Ինձ ժամանակ է պետք հարմարվելու համար: Դրանից հետո ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի» - պարզաբանել է Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ֆուտբոլիստը վերջում նշել է, որ «Բորուսիայում» մեկ նպատակ ունի` օգնել թիմին հաղթանակներ տանել եւ նոր մրցանակներ նվաճել: