Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հաղթանակ, մեկ` պարտություն

Սպորտ
dbc83dfe4e7ca14a85b6c421ecfe64b0

Հայաստանի շախմատիստուհիները հաջող սկսեցին ելույթները Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում:

Առաջին տուրում մեր գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ ահա միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը պարտվեց բուլղարացի փորձառու շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովային:

Երկրորդ տուրում մերոնք հանդես կգան սեւ խաղաքարերով: Լիլիթ Մկրտչյանը կմրցի Իտալիան ներկայացնող ուկրաինուհի Ելենա Սեդինայի հետ, Լիլիթ Գալոյանը` հենց Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալյա Ժուկովայի հետ: Մարիա Կուրսովայի եւ Աննա Հայրապետյանի մրցակիցները կլինեն Սերբիայի շախմատիստուհիները` համապատասխանաբար Կատարինա Նեստորովիչը եւ Թամարա Կեզելեն: