Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՍՖ-ն ստիպված դիմել է կառավարությանը

Սպորտ
487b19d9d152d20680ffca3bdf97ec97

ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի պատանեկան IV միջազգային հուշամրցաշարը այս տարի կանցկացվի ՀՀ պաշպանության նախարարության հովանու ներքո: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց ՀՍՖ-ի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

«Նախորդ հուշամրցաշարերը մենք անցկացրել ենք «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ-ի աջակցությամբ:Երեք ամիս առաջ մենք դարձյալ դիմել ենք այդ կազմակերպությանը եւ խնդրել օգնել ֆինանսապես, սակայն առայսօր պատասխան չենք ստացել: Հուշամրցաշարը չձախողելու համար մենք ստիպված դիմեցինք Հայաստանի կառավարությանը: Երեկ այդ հարցի կապակցությամբ նիստ անցկացվեց պաշտպանության նախարարությունում: Ճիշտ է, գումարները կրճատվել են, սակայն դա էլ բավական է մեզ» - նշեց Լեւոն Հայրապետյանը:

Այսօր կայացած ՀՍՖ գործկոմում ամփոփվեց սամբիստների ելույթները 2013 թվականի առաջին կիսամյակում: Գործկոմը այն գնահատեց բավարար: «Անցած 6 ամսում մեր սամբիստները միջազգային պաշտոնական մրցումներում ընդհանուր առմամբ նվաճել են 32 մեդալ: Իհարկե, կարելի էր ավելի լավ հանդես գալ, սակայն կարեւորն այն է, որ մենք ոսկե մեդալ նվաճեցինք

Ունիվերսիադայում, որտեղ առաջին անգամ էր անցկացվում սամբոյի մրցաշար եւ որ մասնակցեցին բոլոր ուժեղագույն սամբիստները» - վերջում ամփոփեց Լեւոն Հայրապետյանը: