«Ես տղաներից դժգոհելու իրավունք չունեմ»
«Տղաները շատ լավ խաղացին, սակայն ֆուտբոլում կարեւորը վերջնական արդյունքն է: Հաշվի առնելով այն, որ մեր թիմը շատ երիտասարդ է, ես տղաներից դժգոհելու իրավունք չունեմ» - Եվրոպայի լիգայում լիտվական «Ժալգիրիսին» 0:2 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
Նա նաեւ նշել է, որ հակամարտության ելքը դեռեւս որոշված չէ: Նույնպիսի կարծիք է հայտնել նաեւ «Ժալգիրիսի» գլխավոր մարզիչ Մարեկ Զուբը:
«Հայաստանում մեզ շատ դժվար մրցակցություն է սպասվում: Այնտեղ բավական շոգ եղանակ է լինում: «Փյունիկի» ֆուտբոլիստները տեխնիկապես լավ են պատրաստված, ուստի բավական բարդ է խաղալ նրանց դեմ» - եզրակացրել է լեհացի մասնագետը:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի «Փյունիկ» - «Ժալգիրիս» պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: