A
A
«Միկան» համալրում է կազմը
Հայաստանի 2013 թ չեմպիոն, Գյումրիի «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը ելույթները կշարունակի Երեւանի «Միկայում»: Այդ մասին տեղեկացնում է «Միկա» ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա կիսապաշտպանը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի փոխչեմպիոնի հետ: Լեւոն Պաչաջյանը հանդես կգա 19 համարի մարզաշապիկով: