A
A
«Պարտիզանի» անհավանական արկածները Գյումրիում
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում Գյումրիի «Շիրակի» մրցակից Բելգրադի «Պարտիզան» թիմը Հայաստան ժամանելուց հետո մնացել է առանց տրանսպորտի:
Ինչպես տեղեկացնում է սերբական novosti.rs կայքը, Գյումրիի օդանավակայանում «Պարտիզանի» պատվիրակությանը հայտնել են, որ իրենց սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել Երեւան - Գյումրի ճանապարհին, ուստի հարկավոր է սպասել մյուս ավտոբուսին:
Սակայն 20 րոպե անց սերբական պատվիրակությանը տրամադրվել են երկու միկրոավտոբուսներ, որոնք ֆուտբոլիստներին ու մարզիչներին հասցրել են համապատասխան հյուրանոց: