Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանը` բրոնզե մեդալակիր

Սպորտ
39986310b800ab75a5832ef8bd8700be

2012 թ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, համաշխարհային ուսանողական խաղերում ընդամենը բրոնզե մեդալի արժանացավ:

74 կգ քաշային կարգում մեր մարզիկը նախնական փուլում պարտվեց օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Ռոման Վլասովին, որը մտավ եզրափակիչ: Ուստի Արսեն Ջուլֆալակյանը սկսեց պայքարել 3-րդ տեղի համար: Մեր ըմբիշը սփոփման մրցաշարում նախ 3:0 հաշվով հաղթեց բելառուսցի Ալեքսանդր Դեմյանովիչին, ապա 4:0-ով ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին եւ գրավեց 3-րդ տեղերից մեկը:

Իսկ ահա 2012 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 94 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, հաղելով բոլոր մրցակիցներին մտավ եզրափակիչ: Մեր ըմբիշը ոսկի մեդալը կվիճարկի ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ մրցամարտում: