A
A
Բրոնզե մեդալներ Կազանից
Հայաստանի սամբիստները եւս երկու մեդալ նվաճեցին Կազանում անցկացվող համաշխարհային ուսանողական խաղերում:
82 կգ քաշային Մհեր Կարապետյանը առաջին գոտեմարտում պարտվեց վրացի Նիկո Կուցիային, որը հասավ եզրափակիչ: Այդ իսկ պատճառով մեր մարզիկը մասնակցեց սփոփման մրցաշարին, որտեղ մեկը մյուսի ետեւից պարտության մատնեց Ուկրաինայի եւ Լիտվայի ներկայացուցիչներին եւ նվաճեց բրոնզե մեդալ:
+100 քաշային կարգում հանդես եկող Հակոբ Առաքելյան հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Կուչումովին: Երրորդ տեղի համար մարտում նա 2:1 հաշվով հաղթեց հարավկորեացի Հոպյո Ջեոնին եւ արժանացավ բրոնզե պարգեւի:
Հիշեցնենք, որ մեր սամբիստ Տիգրան Կիրակոսյանը մինչ այդ ոսկի մեդալ էր նվաճել Կազանում: