Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնության նորեկը համալրում է կազմը

Սպորտ
cf97bc85299d0a17d43958e249a7b58a

Հայաստանի ֆուտբոլի առաջնության նորեկ Մարտունիի «Ալաշկերտը» մեկ տարվա պայամանագիր է կնքել բուլղարական «Պիրին» թիմի հարձակվող Վիկտոր Շիշկովի հետ:

Ինչպես տեղեկացնում է struma.bg. կայքը, ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է Բուլղարիայում եւ զբաղված է փաստաթղթային հարցերով:

26-ամյա հարձակվողն իր երկրում հայտնի է «ոսկյա փոխարինող» մականունով, քանի որ հաճախ է դարձել գոլի հեղինակ փոխարինման մտնելուց հետո: Անցած մրցաշրջանում նա «Պիրինի» կազմում անցկացրել է 12 խաղ եւ ոչ մի գոլ չի խփել: