Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Կիրակոսյանը՝ Ունիվերսիադայի չեմպիոն

Սպորտ
79e8474ebc4e8817992b581e9aff87e5

Հայաստանի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը գերազանց հանդես եկավ Կազանում շարունակվող համաշխարհային ուսանողական խաղերում եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:

52 կգ քաշային սամբիստների պայքարում 22-ամյա վանաձորցի մարզիկը հաղթեց ռուսաստանցի Վասիլի Կարաուլովին, ապա վրացի Գիվի Նադարաշվիլուն եւ մտավ եզրափակիչ: Վճռորոշ մարտում Տիգրան Կիրակոսյանը 4:1 հաշվով պարտության մատնեց ղազախստանցի Բայմբեթ Կանժանովին եւ գրավեց առաջին տեղը:

Ի դեպ, համաշխարհային ուսանողական խաղերում առաջին անգամ է անցկացվում սամբոյի մրցումներ, ուստի Տիգրան Կիրակոսյանը դարձավ առաջին սամբիստը, ով հաղթեց Ունիվերսիադայում: