Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալբերտ Սարգսյանը 50 տարեկան է

Սպորտ
3e4a51306ec6068d2ed4f9600b644a6f

Այսօր Երեւանի «Միկա» մարզադաշտում ուշագրավ ֆուտբոլային հանդիպում կայացավ. Երեւանի «Արարատի» վետերան ֆուտբոլիստները հյուրընկալեցին նախկին ԽՍՀՄ հավաքականի վետերաններին:

Խաղը նվիրված էր «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի ծննդյան 50-ամյակին: Արարատցիներին դաշտ դուրս բերեց լեգենդար Խորեն Հովհաննիսյանը, իսկ Խորհրդային Միության հավաքականին՝ հանրահայտ Եվգենի Լովչեւը, որն այժմ
«Սովետսկի Սպորտ» թերթի լրագորղ է:

Խաղն անցավ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Արարատցիների խփած 5 գոլերին հյուրերը պատասխանեցին 4-ով: «Արարատի» երկրորդ գոլը հեղինակեց հենց օրվա հոբելյարը՝ Ալբերտ Սարգսյանը: