A
A
Փոխադարձ համաձայնությամբ
Երեւանի «Միկան» եւ թիմի կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից Աղվան Մկրտչյանի պայմանագիրը ավարտվելու էր այս տարվա օգոստոսի 1-ին, սակայն «Միկան» խաղացողին ավելի շուտ է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ տվել, որպեսզի նա նոր թիմ գտնելու ժամանակ ունենա:
32-ամյա ֆուտբոլիստը «Միկայում» հանդես էր գալիս 2009 թվականից, թիմի կազմում առաջնությունում անցկացրել է 102 խաղ, խփել 7 գոլ: Վերջին տարիներին Աղվան Մկրտչյանը «Միկայի» ավագն էր: