«Շիրակի» պատմական պարտությունը Սան Մարինոյում
Հայաստանի ֆուտբոլի այս տարվա չեմպիոն Գյումրիի «Շիրակը» ընդմիշտ տեղ կզբաղեցնի Սան Մարինոյի ֆուտբոլի պատմագրքում:
Բանն այն է, որ չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Շիրակը» հյուրընկալվելիս պարտվեց Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեին»` 0:1: Միակ գոլը հանդիպման 2-րդ րոպեին խփեց շիրակցիների կոտդիվուարցի պաշտպան Սամուել Կիերեն, որը անփութորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Այդպիսով, «Տրե Պենեն» դարձավ Սան Մարինոյի առաջին թիմը, որը հաղթանակ տոնեց եվրոգավաթներում:
«Շիրակը» չնայած պարտությանը, մտավ հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում տարել էր ավելի խոշոր հաշվով հաղթանակ (3:0): Այժմ մեր չեմպիոնը ուժերը կչափի Սերբիայի այս տարվա չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» հետ:
Սան Մարինոյի թիմերը եվրոգավաթներում.
«Յուվենես Դոգանա»` 6+0=0-6 0-14
«Լիբերտաս»` 5+0=1-4 1-13
«Մուրատա»` 6+0=0-6 2-20
«Դոմանիանո»` 6+0=0-6 0-22
«Պենարոսա»` 2+0=0-6 1-9
«Կոսմոս»` 2+0=0-6 0-3
«Ֆոլգորե»` 2+0=0-6 1-12
«Ֆաետանո»` 2+0=0-6 0-5
«Տրե Ֆիորե»` 6+0=2-4 4-14
«Տրե Պենե»` 8+1=0-7 5-36
«Լա Ֆիորիտա»` 1+0=0-1 0-3