Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը` մրցաշարի հաղթող

Սպորտ
0526f5699d0ded999dcce8d7ea53f734

ԱՄՆ հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը հաղթող ճանաչվեց Արլինգտոնում ավարտված Աշխարհի օփեն միջազգային շախմատային մրցաշարում:

Ինը տուրից հետո մեր հայրենակիցը վաստակեց 6,5 միավոր եւ եւս 9 մասնակիցների հետ բաժանեց 1-10-րդ տեղը: Հաղթողը որոշվեց լրացուցիչ մրցաշարում, որտեղ Վարուժան Հակոբյանը «արմագեդոնում» սեւերով ոչ-ոքի խաղաց կուբացի Յունեսկի Կեսադայի հետ եւ զբաղեցրեց առաջին տեղը:

ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը 4,5 միավորով զբաղեցրեց 50-րդ տեղը: