Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տետեքս» - «Փյունիկ» + մրցավարներ = 1:1

Սպորտ
3d8ae6fbf224495de4553d87246f43f8

Մակեդոնական լրատվամիջոցների կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Տետեքս» - «Փյունիկ» խաղում հայկական թիմը ոչ-ոքիի հասել մրցավարների օգնությամբ:
«Ինքներդ տեսաք, թե ինչ եղավ: Դասական պատմություն է. խաղից դուրս վիճակը չարձանագրվեց, որից հետո մենք գոլ բաց թողեցինք: Ինչ կարող ենք անել մրցավարների դեմ», - խաղից հետո ասել է «Տետեքսի» գլխավոր մարզիչ Գորազդ Միխայլովը:

39-ամյա մասնագետը, այնուամենայնիվ, համոզված է, որ իր թիմը կարող է պատասխան խաղում հաղթել «Փյունիկին» եւ մտնել հաջորդ փուլ:

Նշենք, որ «Փյունիկ» - «Տետեքս» հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 11-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: