Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ոչ-ոքի, երկու պարտություն

Սպորտ
8a52204636a12427bede9207cbdefef4

Հայաստանի ֆուտբոլային ակումբները անհաջող մեկնարկեցին Եվրոպայի լիգայի նոր մրցաշարում:

Հանրապետության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» Երեւանում 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի առաջնության ներկայիս առաջատար «Ակտոբեին»: Սկզբում երկու գոլ խփեցինհյուրերը, եւ միայն հանդիպման վերջին րոպեին Արտակ Դաշյանին հաջողվեց կրճատել հաշիվը:

« Լավ խաղ ստացվեց, երկու թիմերն էլ ցանկանում էին գոլեր խփել: Խաղի դիտարժանությունը պահպանվեց մինչեւ վերջ: «Գանձասարն» այսօր իր հնարավորություններից ցածր խաղաց: «Ակտոբեն» ավելի բարձրակարգ թիմ էր: Մեզ պակասում էր զանազանությունը, իսկ «Ակտոբեն» պաշտպանությունից հանգիստ անցնում էր հարձակման» - խաղից հետո մամուլիս ասուլիսին ասաց «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:

«Գանձասարի» խաղը լավ տպավորություն թողեց, ֆուտբոլիստները արագ են գործում, հատկապես հակագրոհների ժամանակ: Այս ամենը խոսում է այն մասին, որ պայքարը դեռ առջեւում է: Պատասխան խաղում ամեն ինչ էլ հնարավոր է» - ասաց «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն։

Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքսի» հետ, ընդ որում դաշտի տերերը պարտությունից խուսափեցին հանդիպման վերջին րոպեին (խաղի հաշիվը 81-րդ րոպեին բացել էր Վիուլեն Այվազյանը):

Հայաստանի գավաթակիր Երեւանի «Միկան» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Չեռնոգորիայի «Ռուդարին»: Միակ գոլը 16-րդ րոպեին խփեց պաշտպան Դեյան Դամյանովիչը:

«Միկա» - «Ռուդար» պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին, իսկ մյուս երկու հանդիպումները՝ հուլիսի 11-ին: