Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` «Շիրակ» - «Տրե Պենե»

Սպորտ
e8258a24c091ac8c5076fd08f9fb2d6c

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» այսօր 2013-14 թթ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանակում կհանդիպի Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ:

Մեր հյուրերը Հայաստան են ժամանել հունիսի 30-ին, իսկ երեկ նախախաղային մարզում անցկացրին Երեւանի «Միկա» ստադիոնում: «Տրե Պենեի» գլխավոր մարզիչ Մարկո Պրոտին «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում այդ փաստը բացատրեց այն բանով, որ Գյումրիում բարձր մակարդակի հյուրանոց չեն կարողացել գտնել, ուստի հանգրվանել են Երեւանում:

«Մենք նախախաղային մարզումը նախատեսել էինք Գյումրիում, բայց երբ պարզվեց, որ ճանապարհը կտեւի 4-5 ժամ, որոշեցինք մնալ Երեւանում» - ասաց իտալացի մասնագետը:
«Տրե Պենեն» Հայաստան է ժամանել առանց հիմնական դարպասապահ Ֆեդերիկո Վալենտինիի, որը մնացել է հղի կնոջ մոտ եւ սպասում է իր առաջնեկի ծննունդին: Բացակայում է նաեւ առանցքային կիսապաշտպան Ջիովանի Բոնինին, ով խնդրել է մեկ շաբաթով երկարացնել իր ամառային արձակուրդը:

«Տրե Պենեն» լիովին սիրողական ակումբ է, ուստի ֆուտբոլիստները պայմանագրեր չունեն եւ ոչ մի պարտադրող պարտականություններ չունեն:

«Շիրակը» հանդիպմանը պատրաստվել է Գյումրիում: Այդ ընթացքում թիմը ստուգողական մեկ խաղ է անցկացրել, որում 2:0 հաշվով հաղթել է Մարտունիի «Ալաշկերտին»: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին «Շիրակ» ակումբից, բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, վնասվածքներ ունեցողներ չկան:

Բուքմեյքերների կարծիքով «Շիրակը» այս զույգի ընդգծված ֆավորիտն է: Մեր թիմի հաղթանակը գնահատվում է 1,045 գործակից, իսկ «Տրե Պենեինը»` 56,00: