A
A
Հայ մրցավարներ Եվրոպայի լիգայում
Հայաստանի ֆուտբոլային մրցավարները կսպասարկեն 2013-2014 թթ Եվրոպայի Լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 4-ին նախատեսված «Հիբերնիանս» (Մալթա) - «Վոյվոդինա» (Սերբիա) հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը եւ Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը:
Անդրանիկ Արսենյանը նշանակվել է «Ինտեր» (Ֆինլանդիա) - «Վիկինգուր» (Ֆարերներ) խաղի գլխավոր մրցավար: Նրա օգնականներն են Էրիկ Արեւշատյանն ու Հովհաննես Ավագյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, Տուրկու քաղաքի համանուն մարզադաշտում: