A
A
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը առաջին տեղում
Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթող ճանաչվեց Բուլղարիայում անցկացվող «Վարնա Օփեն» շախմատի մրցաշարում:
Այսօր ընթացող վերջին` 9-րդ տուրում, մեր հայրենակիցը 11 քայլից հետո գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց բուլղարացի Եվգենի Յանեւի հետ, վաստակեց 7,5 միավոր եւ անհասանելի դարձավ իրեն մեկ միավորով ետ մնացող 4 շախմատիստների համար: