A
A
Հենրիխ Մխիթարյանին փոխարինողը կա՞
Դոնեցկի «Շախտյորն» այսօր 5 տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի հետ:
Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, դոնեցկյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել հենց Հենրիխ Մխիթարյանի դիրքում խաղացնելու համար: «Շախտյորը» Ֆրեդի համար բրազիլական «Ինտերնասիոնալին» կվճարի 15 մլն եվրո փոխհատուցում:
Ի դեպ, «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին մոտ կանգնած ռումինական աղբյուրները նշում են, որ ուկրաինական ակումբը միանշանակ մտադիր է վաճառել Հենրիխ Մխիթարյանին, պարզապես սպասում է ձեռնտու առաջարկության:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով ներկայումս հետաքրքրվում են Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» եւ անգլիական «Լիվերպուլը»: