Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բորուսիան» կպայքարի «Լիվերպուլի» հետ

Սպորտ
351d7a2e92750f3b60c2831553889511

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» նույնպես ցանկանում է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Գերմանական ակումբի մենեջեր Մաիխայել Ցորկը հայտարարել է, որ «Բորուսիան» առաջիկայում պայմանագիր է կնքելու երեք ուժեղ ֆուտբոլիստների հետ: Հանրահայտ «Բիլդ» թերթի լրագրողը պարզել է, որ դրանցից մեկը հենց Հենրիխ Մխիթարյանն է:

«Բորուսիան» հայ ֆուտբոլիստի դիմաց ուկրաինական ակումբին առաջարկել է 25 մլն եվրո փոխհատուցում: Սակայն գերմանացիներին լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Լիվերպուլը»: