ՈՒԵՖԱ-ն նախպատվությունը տվեց «Փյունիկին»
Եվրոպայի ֆուտբոլային միությունը որոշակի փոփոխություններ է մտցրել եվրոգավաթների խաղացանկում:
Մասնավորապես, Երեւանի «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղը կանցկացնի նախատեսվածից երկու օր շուտ: ՈՒԵՖԱ-ն հաշվի է առել այն հանգամանքը, որ հուլիսի 11-ին Երեւանում Եվրոլիգայի հանդիպում է անցկացնելու նաեւ «Փյունիկը», ուստի որոշել է տեղափոխել խաղերից մեկի օրը: Այդպիսով, «Միկան» Չեռնոգորիայի «Ռուդարին» կընդունի հուլիսի 9-ին, իսկ «Փյունիկը» մակեդոնական «Տետեքսին» կհյուրընկալի նշանակված օրը:
Փոխվել է նաեւ Գյումրիի «Շիրակի» խաղացանկը չեմպիոնների լիգայի մրցաշարում: Վիճակահանությամբ առաջին խաղը մեր թիմը պետք է անցկացներ սեփական դաշտում, սակայն թիմի մրցակիցը` «Տրե Պենեն», խնդրել է այն անցկացնել իր հարկի տակ: Մեր չեմպիոնը ընդառաջել է Սան Մարինոյի չեմպիոնին եւ մրցաշարը կսկսի արտագնա խաղով:
Ձեզ ենք ներկայացնում եվրոգավաթներին մասնակցող մեր թիմերի խաղերի ժամանակացույցը.
2 հուլիսի` «Տրե Պենե» - «Շիրակ»
4 հուլիսի` «Գանձասար» - «Ակտոբե» (խաղի սկիզբը` 19:00), «Ռուդար» - «Միկա», «Տետեքս» - «Փյունիկ»
9 հուլիսի` «Շիրակ» - «Տրե Պենե» (17:00), «Միկա» - «Ռուդար» (18:00)
11 հուլիսի` «Ակտոբե» - «Գանձասար», «Փյունիկ» - «Տետեքս»