Ողբերգություն Հիմալայան լեռներում
Հիմալայան լեռներում սպանել են 10 ալպինիստի:
Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի ալպինիստների ֆեդերացիայի պաշտոնական կայքը, դեպքը տեղի է ունեցել Նանգա-Պարբաթ լեռան լանջին: Պակիստանի ռազմական ոստիկանության համագեստ հագած գրոհայինները հարձակվել են բազային ճամբարի վրա: Նրանք նախ սպանել են պակիստանցի ուղեկցորդին, ապա օտարերկրացի 9 ալպինիստների, որոնցից 5-ը եղել են ուկրաինացիներ, 3-ը` չինացիներ, 1-ը` ռուսաստանցի:
Հանցագործները հիմնականում վերցրել են փաստաթղթերը եւ փողերը: Չինացի մեկ ալպինիստ հասցրել է փախչել, իսկ մյուներն այդ ժամանակ զբաղված են եղել գագաթ տանող ճանապարհների ուսումնասիրությամբ:
Ողջ մնացած բոլոր ալպինիստները ռազմական ինքնաթիռով տեղափոխվել են Իսլամաբադի օդանավակայան: Դրանց թվում են ուկրաինացի, ռուսաստանցի, ամերիկացի, չինացի, թուրք, ադրբեջանցի, լեհ, լիտվացի, իտալացի ալպինիստներ եւ նեպալցի ու պակիստանցի ուղեկցորդներ: