A
A
Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերադարձել թիմ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերադարձել իր հարազատ թիմ` Դոնեցկի «Շախտյոր»:
«Երկուշաբթի Հենրիխ Մխիթարյանը պետք է միանար թիմին եւ մասնակցեր ուսհավաքին, սակայն նա պայմանավորված ժամին չի ներկայացել: Իսկ թե որն է պատճառը, մենք ոչինչ չգիտենք: Եթե Մխիթարյանը մոտակա ժամանակում չմիանա թիմին, ապա մենք կտուգանենք նրան» - հայտարարել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
Վերջինս միաժամանակ նշել է, որ անգլիական «Լիվերպուլը» Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար պաշտոնապես չի դիմել «Շախտյորին»: