Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սպորտ
2b2ef72cf363c515cb1c350113640211

Հայաստանը շախմատիստ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով ավարտվեց Ջերմուկում անցկացված շախմատի Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը:

Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց աղյուսակը: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց մեր գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը նույնպես պարտություն չկրեց, սակայն վաստակեց 6,5 միավոր: Հուշամրցաշարում երրորդ ճանաչվեց երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ բելառուսցի Անդրեյ Գորովեցից:

Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց 14-ամյա ղազախստանցի շախմատիստուհի Ժանսայա Աբդումալիկը, որը տղամարդկանց հետ պայքարում վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցրեց 16-րդ տեղը: Մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 5 միավորով հանգրվանեց 21-րդ հորիզոնականում:

Հիշեցնենք, որ Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարին մասնակցեցին 9 երկրների 55 ներկայացուցիչ: