A
A
«Շիրակը» կմրցի «Տրե Պենեի» հետ
Հայաստանի ֆուտբոլի այս տարվա չեմպիոն Գյումրիի «Շիրակի» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ:
Դա պարզ դարձավ այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացած վիճակահանության ժամանակ: Առաջին խաղը տեղի կունենա Գյումրիում, հուլիսի 2-ին կամ 3-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին կամ 10-ին, «Տրե Պենեի» դաշտում:
Սանմարինյան թիմի արգելքը հաղթահարելու դեպքում «Շիրակը» որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» հետ: