A
A
Եւս մեկ մեդալ Եվրոպայից
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը մեկ մեդալ նվաճեց Չեռնոգորիայի Բար քաղաքում կայացած Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնության վերջին օրը:
Էդգար Թամազյանը 46 կգ քաշային կարգում մտավ եզրափակիչ, որտեղ պարտվեց ուկրաինացի Օլեքսանդր Գրուշինին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը մեր ըմբիշները նվաճել էին երեք պարգեւ՝ 1 ոսկի, 1՝ արծաթ, 1՝ բրոնզ: