Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Մելիքյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արման Մելիքյանը առաջին տեղը զբաղեցրեց Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում:

Նա 58 կգ քաշայինների մրցումներում վստահ հաղթահարեց նախնական փուլերը, իսկ եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Կավջարաձեին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

42 կգ քաշային Սլավիկ Գալստյանը նույնպես հասավ եզրափակիչ, սակայն վերջին մարտում զիջեց ուկրաինացի Էմին Սեֆերշաեւին եւ բավարարվեց արծաթե մեդալով:

Մեր մյուս ըմբիշ Հրանտ Կալաչյանը 69 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա վճռորոշ մարտում հաղթեց ադրբեջանցի մրցակցին:

Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը կավարտվի այսօր, Ջեռնոգորիայի Բար քաղաքում: