Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի տրասֆերը ձախողվեց

Սպորտ
b466e71d7cd2389552aa1625aff40abd

Անգլիական «Լիվերպուլը» ակումբը այլեւս չի բանակցում Դոնեցկի «Շախտյորի» հետ` Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Այդ մասին տեղեկացնում է անգլիական «Միրոր» թերթը:

Անգլիական կողմը նախնական համաձայնության էր եկել ուկրաինական ակումբի հետ հայազգի ֆուտբոլիստին 23 մլն ֆունտ սթեռլիգով գնելու հարցում: Սակայն բանակցությունների ընթացքում պարզվել է, որ «Շախտյորին» պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի միայն մի մասը, իսկ մնացածին տնօրինում է բիզնես մի խումբ, որը գումարներ է ներդրել ֆուտբոլիստի պատրաստման համար:

Ինչպես տեղեկացնում է թերթը, «Լիվերպուլին» ձեռնտու չէ բանակցության եռակողմ ձեւաչափը, առավել եւս, որ նախնական պայմանավորվածության ժամանակ արդեն լուրջ խնդիրներ են ծագել:

Անգլիական ակումբի ներկայացուցիչը թերթին նաեւ հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը այս շաբաթվա սկզբին պետք է ժամաներ Լիվերպուլ, բայց ոչ թե բուժզննում անցնելու, այլ պայմանագրի կետերը քննարկելու համար: