A
A
«Բանանց» - «Փյունիկ»՝ 1:1
Այսօր ստուգողական հանդիպում են անցկացրել նաեւ «Բանանց» եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները:
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, խաղում գրացվել է ոչ-ոքի` 1:1 հաշիվ: Առաջին խաղակեսում հաշիվը բացել է «Բանանցի» խաղացող Անդրանիկ Քոչարյանը, իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում 11 մետրանոց հարվածով Արտակ Եդիգարյանը վերականգնել է հավասարակշռությունը: